Easter Celebration in Armenia

  1. What holiday is Easter?

Jesus Christ – the son of God, died for their sins and returned to life three days later to fight death and evil.

  • What day is Good Friday?

We celebrate Easter-the resurrection of Jesus Christ, two days after Good Friday- the day ։What hof the crucifixion of Jesus Christ. 

  • Where do people go on Easter?

People go to church.

  • How many days do people lent?

 Lent 40 days before Easter, paint eggs, children play egg- fight.

  • What does the red colour of eggs symbolize?

Boil and paint eggs especially in red color, which symbolizes the color of Jesus’ blood.

  • What do Armenian women make on Easter?

They  make fried fish, herbs of different kinds, rice with raisins (dried grapes) and dried fruit.

Եթե մենք ծառ տնկենք

Իմ անունը Ավետ է

Եթե մենք ծառ տնկենք, մենք մաքուր օդ կունենանք, շատ մրգեր: Մենք պետք է այն ծառերը կտրենք, որոնք  չորացած են և  կբուժենք մեր Երկիր մոլորակը: Այդ փայտից  կարող ենք սարքել շատ իրեր՝ աթոռ, պահարան, սեղան…

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Icon_03027_Vhod_Gospoden_v_Ierusalim.jpg (369×491)

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մենք առաջինը գնացինք  Կարմրավոր եկեղեղեցի և ես ձեզ կպատմեմ այդ լեգենդը: Կային երեք քույրեր: Նրանք սիրում էին մի թագավորի, որի անունը Սարգիս էր: Երկու ավագ քույրերը որոշեցին, որ իրենք իրենց սերը կզոհաբերեն իրենց փոքր քրոջը: Մեծ քույրը կարմիր հագուսդ  է հագնում, իսկ միջնեկ քույրը՝ ծիրանագույն հագուստ  և իրենց ձորից նետում են: Փոքր քույրը, երբ իմանում է այդ մասին,  սպիտակ հագուստ է հագնում,  և նա էլ է իրեն ձորից գցում: Սարգիս արքան, իմանալով դրա մասին, դառնում է քահանա: Ձորի եզրին են երեք եկեղեցիները ՝Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Հաջորդը մենք գնացինք  շոկոլադի գործարան: Մեզ հյուրասիրեցին շոկոլադ, խաղացինք, շոկոլադ փաթեթավորեցինք: Դրանից հետո մենք գնացինք Սուրբ Սարգիսի եկեղեցի, որը սարի գագաթին էր կառուցված:

Ինձ սովորացրել  էր շատ քայլել:

Ինձ ամենաշատը դուր եկավ  Սուրբ Սարգիսի եկեղեցին՛ սարին կառուցված:

Ոտքերի գանգատը

Մի անգամ, երբ ես ֆուտբոլ էի խաղում, ոտքերս սկսեցին դողալ և  ընկա: Իմ ընկերները ինձ տարան տուն: Երբ ես արթնացա, պառկած էի հիվանդանոցում: Այդ ժամանակ բժիշկը եկավ և ասաց, որ ոտքերիս ոսկորները կոտրվել են: Այդ ժամանակ ես ուզում էի լավագույն ֆուտբալիստը դառնալ: Ես շատ տխրեցի:  Եվ  ես լսեցի  մի ձայն: Մեկը  ասում Էր.

-Ավետ, Ավետ, Ավետ:

Ես ասեցի՝ ի՞նչ:

Նա ասաց, որ ես պետք է հավատամ իմ ուժերին և հաղթահարեմ այս դժվարությունը և կդառնամ  աշխարհի լավագույն ֆուտբալիստը: Եվ անպայման կխաղամ իմ սիրած ֆուտբոլային ակումբում: Բայց հիմա պետք է հանգաստանամ: