Հետաքրքիր ճամփորդություն

Բարև Ձեզ, օրերը տաքացել են և մենք սկսել ենք ավելի հաճախ գնալ ուսումնական ճանփորդությունների: Այս անգամ ենք գնացել էինք ՙՙԳառնի Կրիստալ լայն՚՚: Ինձ շատ դուր եկավ : Այնտեղ քանի որ շատ վտանգավոր էր, դրա համար մեզ ոչ մի բանի չէին թողում ձեռք տալ: Այնտեղ մեզ նվիրեցին կոլբա, որից պատրաստում էին շիշ: Շատ հետաքրքիր էր լսել և հասկանալ շշալցման ընթացքը: Նաև մեզ շատ համեղ հյութեր հյուրասիրեցին: Այնտեղից մենք գնացինք Քարերի սիմֆոնիա : Մենք շատ ուրախացանք, երբ տեսանք, որ այնտեղ շատ մաքուր էր ու աղբ չկար: Այնտեղից գնացինք Գառնու տաճար և մեզ պատմեցին տաճարի ստեղծման պատմությունը, որը շատ հետաքրքիր էր: Շատ լավ օր անցկացրեցինք ու ավելի ընկերացանք դասընկերներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով