Այց պաղպաղակի գործարան

Հունիսի մեկին մենք կրկնակի ուրախ էինք: Բացի այն, որ մեր տոնն էր նաև մենք գնացինք Էլիտ Շանթ պաղպաղակի գործարան: Մեզ այնտեղ մուտքի մոտ հագցրեցին արտահագուստ և թողեցին ներս մտնել: Տեսանք, թե ինչպես են պատրաստում պաղպաղակները ու հյուրասիրեցին մեզ: Այնտեղ բացի պաղպաղակից պատրաստում էին հրուշակեղեններ՝ պեչենիներ, բաց և փակ վաֆլիներ: Դրանից հետո գնացինք այգի ու հետ վերադարձանք դպրոց: