Ազգային նվագաների ճանաչուն

Փողային գործօքներ

Դուդուկ
Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։

Պկու, եղեգից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա մունդշտուկի փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ 


Բլուլ
Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։

Լարային
Թառ
Թառ (պարսկերեն՝ تار — «լար», «թէել» բառերից), պարսկական ծագումով լարավոր-կնտնտոցային նվագարան։ Տարածված է Հայաստանում, Ադրբեջանում [1], Հարավային Կովկասի երկրներում, Իրանում, Թուրքիայում, Աֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։

Քամանչա
Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում։

Քանոն
Քանոն պարզ չափող գործիք։ Սովորական քանոնը ունի բաժանման գծեր, սովորաբար արտահայտված են լինում սանտիմետրով, միլիմետրով և դյույմով, որոնք օգտագործվում են տարածք չափելու համար։ Սովորական քանոնը պատրաստված է լինում պլաստմասսաից, փայտից և նաև մետաղից։

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    Ինձ այս առակը սովորացրացրեց որ պետք է հավասար լինել բոլորովին:
  2. Բնութագրի՚ր կույրին:
    Կույր նեծածկոտ էր, բայց հասկացող:
  3. Նոր վերնագիր մտածիր:
    Հավասար լինել բոլորին:
  4. Գրիր քեզ անծանոթ բառերը:
    հուսահատ-հույսը կտրած՝ կտրված,
    խորովում-խորովելը,
     սկուտեղի-բոլորաձև կամ երկարավուն մեծ ու խոր աման՝ ուտելիք մատուցելու համար,
    մատուցում-Մատուցելը, մատուցվելը:
  5. Տեքստից դուրս գրեք այն բառերը, որոնց հնչունեերի և տառերի քանակները չեն համապատասխանում:
     Կույր,  լավագույնն,