Դիցաբանություն

Screen-Shot-2013-06-16-at-4.26.17-PM

 Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի:
    Նա հորինովի է:
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները:
    Արա գեղեցիկ և Շամիրալը, Հայի և Բել:
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
    Արա գեղեցիկ, Շամիրամ, Հայկ ու Բել:
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  5. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
    Ես գիտեմ միայն մի տաճարը դա Գառնու տաճարն է:

Համո Սահյան․ Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  1. Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    Հիշում-մոռանում, ընկերներին-օտարներին, բերել-տանել, մտել-ելնել,  մանուկներ-մեծեր, ուշ-շուտ, գիշեր-առավոտ:
  2. Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
    Նրա կարծիքով նա է բերել Նոր տարին:
  3. Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։
    Աշնան օրերը կամաց կամաց վերջանում էին: Ամենափոքր եղևնին նայում էր դես ու դեն ու նեղսրտում:
    -Ինչու էն բոլորը գունավորվել իսկ իրենք նույնը մնացել՝ կանաչ:
    Եկավ ցուրտ ձմեռը: Մի օր էլ մարդիկ եկան անտառ ու որոշեցին, որ ամենագեղեցիկ եղևնին այդ փոքրիկն է: Վերցրեցին և գնացին տուն: Բոլոր մանուկները հավաքվեցին, լույսեր ու շատ գեղեցիկ տոնական զարդերով զարդարեցին: Այդ օրվանից եղևնին հասկացավ իրենց միշտ կանաչ մնալու իմաստը և ամեն տարի հպարտ սպասում էր Նոր տարվան: