Առողջագիտություն

Այս ամիս ինչպես նախորդ ամիսներում շատ հետաքրքիր թեմաներ ենք ուսումնասիրել: Մենք իմացել ենք, որ մաշկերը լինում են

1.    Նորմալ
2.    Չոր
3.    Յուղոտ(Պրոբլեմատիկ)
4.    Կոմբինացված (Խառը)

Մաշկը մաքրելու հիմնական միջոցները ջուրն ու օճառն են։ Լվացվելու համար օգտագործում են ձեռքի օճառ, գերադասելի է փափուկ ջուրը։ Յուրաքանչյուրը պետք է գիտենա իր մաշկի առանձնահատկությունները (չոր, ճարպոտ, բնականոն) և դա հաշվի առնի այն խնամելիս։ Ցանկալի է ցնցուղ ընդունել ամեն օր, հատկապես աշխատանքից հետո՝ կապված մաշկի կեդտոտման և ուժեղ քրտնարտադրության հետ։ Նույնը խորհուրդ է տրվում նաև քրտնոտությամբ տառապող մարդկանց։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 37-38 °C-ից ոչ բարձր։

Մենք ուսումնասիրել ենք ստորին վերջույթների վերաբերյալ որոշ տեղեկություններր հարթաթաթության վերաբերյալ: Հարթաթաթությունը ոչ միայն ոտնաթաթի տեսքի փոփոխություն է, այլ նաև անհարմարություն, որը հղի է բարդություններով: Դրանցից են ողնաշարային հիվանդությունները` ողերի ճողվածքները, ծռումը, օստեխոնդրոզը, ռադիկուլիտը, կոնքոսկրի հիվանդությունները` կոքսարթրոզը, ինչպես նաև ծնկահոդի հիվանդությունները` մենիսկի բորբոքումը, ձևախեղող արթրոզները, ծնկի հոդախախտը:

Հասուն մարդու յուրաքանչյուր ատամնաշար պարունակում է 16 ատամ՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ, որոնք տարբերվում են իրենց ձևերով և ատամների քանակով։ Վերին և ստորին ատամնաշարերն իրար կցելիս ատամները միակցվում են որոշակի փոխհարաբերությամբ, որը կոչվում է ատամնակծվածք։

Երեխաները 6-8 ամսականում ծկթում են ներքևի 2 կտրիչները, 8-10 ամսականում` վերևի 2 կտրիչները, 10-11 ամսականում` ևս 2 կտրիչ, 11-12-ում` 2 ներքևի կտրիչ: Իսկ մեկ տարեկանում արդեն երեխան 8 ատամ է ունենում: Իսկ երբ լրանա նրա 2 տարին, արդեն դժվարությամբ կպատկերացնեք, թե ինչպիսին էր առանց ատամների, քանի որ նա արդեն 20 ատամ կունենա: