Շոկոլադ

Շոկոլադը ամենատարածված մթերքներից մեկն է, որն օգտագործվում է տորթերիպուդինգների, մուսսերի և շոկոլադե բլիթների պատրաստության մեջ։ Շատ կոնֆետներ շոկոլադից են կամ պատված են շոկոլադով, շոկոլադե սալիկներով: Շոկոլադ, սովորական քաղցրավենի է, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից։ Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով։Կակաոյի ծառի սերմերը ունեն բավականին դառը համ:

Ամանորյա ուրիշ երկրներում մաա 2

Իսպանական հին ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ Ամանորի գիշերը պետք է ուտի խաղողի 12 հատիկ հաջողություն ունենալու համար։ 12 հատիկները խորհրդանշում են տարվա 12 ամիսները։
Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ կանայք ու տղամարդիկ Ամանորի գիշերը պետք է կրեն կարմիր ներքնազգեստ։ Ըստ նրանց՝ կարմիրը բերում է հաջողություն ու ֆինանսական բարելավում։

Ամանորյա ուրիշ երկրներում

Շոտլանդիայում այս տոնը կոչվում է Հոգմանի։ Սովորության համաձայն՝ հունվարի 1-ի նախօրեին խաղաղ բնակիչները կրակներ են վառում ու դրանցով ճանապարհում հին տարին ու դիմավորում նորը։ Դրան հաջորդում են առատ սեղաններով խնջույքները։ Տոնական ուտեստներից են վարսակի բլիթները, պուդինգն ու հատուկ տեսակի պանիրը՝ կեբբենը, իսկ ընթրիքին՝ սագի միսը, խնձորով կարկանդակը և այլն։

Տիեզերական մարմիններ

Արևը- Երկնքում Արևը փոքրիկ սկավառակ է թվում մեզ այն պատճառով, որ մենք նրանից հեռու ենք 150 մլն. կմ: Արեգակի ջերմաստիճանը 6000 աստիճան է: Արեգակը մեր մոլորակի վրա կյանքի գոյության աղբյուրն է, առանց արեգակնային ճառագայթների էներգիայի կյանքը երկրի վրա անհնար կլիներ: Արեգակի շուրջ են պտտվում մոլորակները նաև Երկիր մոլորակը, որի վրա մենք ապրում ենք:Գիտնականները Արեգակնային դիտումներ են կատարում ասղադիտարաններից:

Լուսինը- Լուսինը Երկիրին ամենամոտ գտնվող երկնային մարմինն է: Այն երկրի բնական արբանյակն է և մշտապես պտտվում է նրա շուրջը: ԱշԼուսինը ավելի փոքր է երկրագնդից: Լուսնի վրա անզեն աչքով երևում են գորշ գծեր: Լուսինն ինքը սեփական լույս չունի: Լուսնի մակերևույթն անդրադարձնում է արևի ճառագայթները: Հին ժամանակներում կարծում էին, որ լուսնի վրայի գորշ բծերը ծովեր են: Բայց մենք արդեն գիտենք, որ լուսնի վրա մի կաթիլ ջուր չկա: Այն իրականում հրաբխային փոսեր են:

Աստղերը- Աստղերը երկնքում երևում են փոքրիկ, թարթող կրակների նման:Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր որոնք ծավալով շատ անգամ մեծ են արեգակից, բայց կան թզուկ աստղեր, որոնք նույնիսկ երկիր մոլորակից են փոքր: Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն: Որոշ աստղեր կարմրավուն են : Դրանք համեմատաբար սառ աստղեր են: Կան իրար շատ մոտ գտնվող աստղեր , նրանց անվանում են կրկնակի աստղեր: Կան նաև բազմակի աստղեր և աստղասփյուռներ: