Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մենք առաջինը գնացինք  Կարմրավոր եկեղեղեցի և ես ձեզ կպատմեմ այդ լեգենդը: Կային երեք քույրեր: Նրանք սիրում էին մի թագավորի, որի անունը Սարգիս էր: Երկու ավագ քույրերը որոշեցին, որ իրենք իրենց սերը կզոհաբերեն իրենց փոքր քրոջը: Մեծ քույրը կարմիր հագուսդ  է հագնում, իսկ միջնեկ քույրը՝ ծիրանագույն հագուստ  և իրենց ձորից նետում են: Փոքր քույրը, երբ իմանում է այդ մասին,  սպիտակ հագուստ է հագնում,  և նա էլ է իրեն ձորից գցում: Սարգիս արքան, իմանալով դրա մասին, դառնում է քահանա: Ձորի եզրին են երեք եկեղեցիները ՝Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Հաջորդը մենք գնացինք  շոկոլադի գործարան: Մեզ հյուրասիրեցին շոկոլադ, խաղացինք, շոկոլադ փաթեթավորեցինք: Դրանից հետո մենք գնացինք Սուրբ Սարգիսի եկեղեցի, որը սարի գագաթին էր կառուցված:

Ինձ սովորացրել  էր շատ քայլել:

Ինձ ամենաշատը դուր եկավ  Սուրբ Սարգիսի եկեղեցին՛ սարին կառուցված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով