Տեղեկություն Հրազդանի կիրճի մասին

Հրազդանի կիրճը տարբեր հազարամյակներ ու դարեր թվագրվող իր բազմաթիվ պատմական-մշակութային հուշարձաններով մեր անցյալի վկայությունն է եւ ներկայի տարեգիրը: Հրազդանի կիրճին նետված հայացքը հազարամյակների միջով ետ նայելու պատուհան է, ապագային ուղղված մարտահրավեր: Եթե երբեւէ իրականանա երեւանցու երազանքը, եւ Հրազդանի կիրճը դառնա իսկական հանգստյան գոտի` մատչելի բոլորին, ապա գլխավոր մագնիսը կդառնան անթիվ հնավայրերը` ցրված կիրճի` գետին հարող ափամերձ եւ հարակից տարածքներում: 

Քայլարշավ

Ի՞նչ գիտենք դրանց մասին: Քիչ բան: Հարցրեք ցանկացած երեւանցու, թե ի՞նչ հետաքրքիր, տեսարժան վայր գիտե Հրազդանի կիրճում, կասի` մանկական երկաթուղին, մի քանի նորակառույց ռեստորանի անուն կտա, կնշի Ծիծեռնակաբերդի (Հրազդանի) եւ «Հաղթանակի» կամուրջները: Մի քիչ ավելի եկեղեցասերը կասի սուրբ Սարգիս եկեղեցու, արվեստասերը` Փարաջանովի թանգարանի մասին, գուցե հիշեն Վահան անունով այն քանդակագործին, ով հենց կիրճում, ժայռերի վրա դեմքեր էր քանդակում: Իսկ գեներալ Պասկեւիչի ու Երեւանի բերդի մասին հազիվ թե հիշեն` բերդը չի պահպանվել-չգիտեն: «ՙՀրազդան» մարզադաշտը ցույց կտան որպես մեր ժամանակի խորհրդանիշ եւ ճիշտ էլ կանեն, որովհետեւ հենց այդպես էլ կա` յուրաքանչյուր ժամանակ իր կառույց-խորհրդանիշներն ունի: Գուցե ձեռքը մեկնեն կիրճի բարձունքները դեպի` Դեմիրճյանի անվան համալիրը եւ եղեռնի հիշատակի բարձր աշտարակը: Այսքանը: Թեեւ` այսքանն էլ շատ-շատ է կիրճի երեւանամերձ փոքրիկ հատվածի համար, բայց ախր այդ բոլորն… ընդհամենը կաթիլ է ծովում, քանզի Հրազդանի կիրճն անցյալի ու ներկայի մի ամփոփ հանրագիտարան է, որ կարդալ իմացողին հազարամյա գաղտնիքներ կպարզի, անհավանականն ակնհայտ կդարձնի եւ սովորական հային կօժտի հազարամյակների հիշողությամբ:

Ամառային ճամբար առաջին շաբաթ

Երկուշաբթի

9:20-10:05՝ Ընկեր Գրետան մեզ բացատրում է այս շաբաթվա արաքների մասին

10:10-10:55՝ մենք խաղացինք  ինտելեկտուալ խաղեր

11:05-11:50՝ Ընկեր Սունայի հետ գնացինք հայրենագիտական խաղեր խաղալ

11:55-12:40՝ լուծեցինք տասնյոթերորդ թեստը

12:40-12:55՝ ընդմիջեցինք

12:55-13:35  իմացան մյուս օրվա արարքների մասին
Երեքշաբթի
 

9:20-10:05 գրեցինք պատում Թեղենիսի մասին

10:10-10:55՝ բանավոր հաշվարկներ արեցինք

11:05-11:50՝ խաղացինք ինտելուկտալ խաղեր

11։55-12։40՝ խաղացինք ֆուդբոլ

12:40-12:55՝ ընդմիջեցինք

13:00-13:35 վաղվա արարքները քնարկեցինք
Չորեքշաբթի

9:20-10:05՝ սովորեցրեցինք հինգերին /Math-o-mir ծրագրով օգտվել

10:10-10:55՝ խաղինք ինտելեկտուալ խաղեր

11։05-11։50՝ էստաֆետային խղեր խաղացինք

11։55-12։40՝ կազմեցինք ինքնաստուգում

12:40-12:55՝ ընդմիջեցինք

12:55-13:35  որոշեցինք վաղվա արարքները

Հինգշաբթի

9:20-10:55՝ քնարկեցինք վաղվա ճամփորդության մասին

10:55-11:00՝ բանվոր չափումներ արեցինք

11:00-12:00- խաղացինք պաղպաղակ կերանք

13:00-13:35 որոշեցինք վաղվա արարքները

Ուրբաթ

Ճամփորդեցինք դեպի Թեղնյանց Վանք

Ճամփորդություն դեպի Թեղենյանց Վանք

Մենք այսօր ճամփորդել ենք Թեղենյանց Վանք: Թեղենյաց վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում/` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։ Մենք , ամեն անգամ դասարանով մեծ ոգևորությամբ ենք ճանփորդում: Ես շատ եմ սիրում քայլել: Մենք քայլեցինք, խաղացինք, գիտելիքներ ստացանք և վերադարձանք Երևան:

Անհատական ուս. պլան 3-րդ ուս. շրջան

Անուն ազգանուն. Ավետ Բադեյան:
Ջոկատ. Արևմտյան-դպրողի երերրդ ջոկատ/ մաթեմատիկ-հայրենագետների ջոկատ:
Ջոկատավարներ. Գրետա Բակունց Արմինե Գոգինյան:
Ջամբարիի աշխատարգ այստեղ է:

Ճամփորդություն դեպի Թեղենյանց վանք

Գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

Կաթողիկե եկեղեցի – գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում: Կառուցվել է XII դ.: Զույգ որմնամույթերով գմբեթասրահ է: Առանձնանում է գեղարվեստական ճոխ հարդարանքով: Ուշագրավ է բեմի ճակատային մասը, որի ողջ մակերեսը քանդակազարդված է երկրաչափական, կենդանական և բուսական հիասքանչ զարդանախշերով:

Գավիթ (առաջին գավիթ) – կից է Կաթողիկե եկեղեցուն արևմտյան կողմից: Կիսականգուն: Պահպանվել է կենտրոնական հատվածը (հարավային պատը և գմբեթածածկը քանդված են): Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1207 թ, պատվիրատուն Պատրոնիկի որդի Վահրամ Չավուշն է: Միջնադարյան Հայաստանում տարածված քառասյուն, կենտրոնագմբեթ գավիթների տիպի է: Շարվածքում վարպետորեն համադրված է սև և կարմիր տուֆը: Պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ: Գավթի արևելյան պատին կից, արտաքուստ նշմարվում են շինության հետքեր, հավանաբար ավերված եկեղեցու մնացորդներ են: