Ազգային նվագաների ճանաչուն

Փողային գործօքներ

Դուդուկ
Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։

Պկու, եղեգից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա մունդշտուկի փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ 


Բլուլ
Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։

Լարային
Թառ
Թառ (պարսկերեն՝ تار — «լար», «թէել» բառերից), պարսկական ծագումով լարավոր-կնտնտոցային նվագարան։ Տարածված է Հայաստանում, Ադրբեջանում [1], Հարավային Կովկասի երկրներում, Իրանում, Թուրքիայում, Աֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։

Քամանչա
Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում։

Քանոն
Քանոն պարզ չափող գործիք։ Սովորական քանոնը ունի բաժանման գծեր, սովորաբար արտահայտված են լինում սանտիմետրով, միլիմետրով և դյույմով, որոնք օգտագործվում են տարածք չափելու համար։ Սովորական քանոնը պատրաստված է լինում պլաստմասսաից, փայտից և նաև մետաղից։