Գործնական քերականություն

1․Նախադասությունների մեջ գտնել  քերականական սխալները և ուղղել:

Գետինը ծածկվեց ձյունից:
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինջ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:


Գետինը ծածկվեց ձյունով:
Նրանք ապրում էին սարի գագաթին:
Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները:

2․Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1…. մոտ` բարձրադիր …. վրա, նստած էր մի մարդ` լայնեզր …. , և անթարթ հայացքով …..  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ …. վերջին անգամ այգին …., ցանկապատն ամրացնելու և ….  դուռը փակելու , որպեսզի ….  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  …. զղջման հառաչանք` դողդոջուն …. տխուր  շարժում էր անում` կարծես ….. հեռացնելով ….. գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու ….. հատկապես Վերնատան …. Թումանյանն …. շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական …..: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ….  գանձվող եկեղեցական տուրքերը, …. անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել ….  իշխանությունը, հաստատել ….  մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

3․Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքի ծայրին կենտ հաճարենու սաղար-ը մ-անում է. մու-ն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բար-րանում Զար-աքարի լանջը, բար-ունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մու- կանաչ է դա-նում, անլսելի ելև-ջ տալով մշուշ են դառնում, ան-անում սարի գլխին, ամպի տակ կ-կված վեր-ին ձ-նն էլ, թագի պես բոլորված ա-պն էլ: Ան-անում են միայն մի պահ, հաջոր-ին բոլորած է լինում նոր ա-պ և նստած նոր ձ-ն:

4․Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Աչառու, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

  5․Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին։
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից։
  3. Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրանից իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն դիմաց տեսավ դժխեմ մահը։

Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը

Նյութի հարաբերական մոլեկաուլային զանգվածը մոլեկուլի զանգվածի հարաբերություն է զանգվածի ատոմային միավորի, Հարաբերական մոլեկուլային զանգվածը (M.) ցույց է տալիս, թե մեկ մոլեկուլի

զանգվածը (m) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.)։

Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի բաղադրության մեջ մտնող տարրերի հարաբերական ատոմային զանգվածների և ինդեքսների արտադրյալների գումարն է:

Mrco2=