I will be going to middle school soon. I have good services from Ayets. I want to go to that school already because it will be very big news for me. There will be many new classes, new teachers, etc.
Month: Հունիսի 2024
Արատես Նախագիծը

Տեղեկություններ
Արարատի մարզ
Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Վայոց Ձոր
Վայոց ձորը, Սիւնիքի ամէնէն նշանաւոր գաւառներէն մէկն էր։ Վայոց ձորի եւ անոր մէջ գտնուող (շարք մը) վայրերու մասին մեր եւ օտար աղբիւրներու մէջ կան բազմաթիւ յիշատակութիւններ։ Վայոց ձորն իր մէջ կ՛ընդգրկէր Արփա գետի վերին եւ միջին հոսանքներուն աւազանները։ Ան սահմանափակուած էր հիւսիսէն Գեղարքունիքով եւ Սոդքով, արեւելքէն՝ Ծղուկով եւ Արցախի Ծար գաւառով, հարաւէն՝ Ճահուկով եւ Այրարատի Շարուր գաւառով, իսկ արեւմուտքիէն՝ ան Այրարատէն բաժանուած էր Գեղամայ լեռներու ջրբաժան գիծով։ Վայոց ձորը Սիւնիքի ամենաընդարձակ գաւառներէն մէկն էր։ Այն կը ներկայացնէր բոլոր կողմերէն՝ լեռներով պատած, գոգաւորութիւն մը։
Արարատ լեռ
Արարատի լեռ տերմին, որն օգտագործվում է Ծննդոց գրքում, որպեսզի նշի այն վայրը, որտեղ Նոյը կանգ է առել Մեծ ջրհեղեղից հետո։ Այդ տարածքը համապատասխանում է Ուրարտուին՝ Վանի թագավորություն։
Միջին դարերից սկսած՝ «Արարատի լեռները» սկսել են նույնացվել Արևմտյան Հայաստանի հայտնի Մասիս լեռան հետ, որը հայտնի է դարձել Արարատ լեռ անունով։
Արտաշատ Մայրաքաղաք
Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա.185 թ և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա), որը իրանական լեզուներով նշանակում է «Արտաշեսի ուրախություն»։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։
Երասխ գյուղ
Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ։ Ունի 21.3 կմ2 տարածք։
Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որով հանդիսանում է Հայաստանի հյուսին ու հարավը կապող հանգույց։
Նախիջևան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ադրբեջանական ԽՍՀ Հանրապետության կազմում։ Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Սյունիքի, հյուսիսում՝ Վայոց ձորի և Արարատի մարզերին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, հյուսիս-արևուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին։ Հայկական ինքնավար մարզը ադրբեջանի կազմի է մեջ է մտել ըստ Նախիջևանի պայմանագրի, որը լրացել է 2021 թվականին։
Տիգրանաշեն
Տիգրանաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում՝ Մ 2 (Երևան-Գորիս-Մեղրի) միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում։
Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը։
Զանգակատուն
Ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա։ Նախկինում ունեցել է Չանախչի[3], Չանախչի Ներքին, Դաշտամեջ, Սովետաշեն անվանումները։ 1948 թվականից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թվականին, ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն։
Գյուղը վերաբնակեցվել է 1828–1830 թվականներին՝ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Պարսկաստանի Խոյի խանության Սալմաստ քաղաքին կից Հաֆթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով։ Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։
Պարույր Սևակ
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924, Դաշտամեջ, Հայաստան — հունիսի 17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ 1969/1971թթ “Եղիցի լույս”, իր մահից հետո պաշտոնապես է լույս տեսել։
Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը, որն իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»։
Եղեգիս համայնք
Եղեգիս, համայնք Վայոց ձորի մարզում։ Ներառում է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Շատին գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Արփա գետ
Արփա, Արևելյան Արփաչայ, Արփանյալ, Արփաչայ, Ձորագետ, Ջերմ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։
Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։
Եղեգիս գետ
Եղեգիս, Ալագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։
Արատեսի վանք
Արատեսի վանք միջնադարյան հայկական ճարտարապետական այս վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Եղեգնաձոր քաղաք
Եղեգնաձոր, քաղաք՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզի մէջ գտնուող մարզկեդրոն, Արփա գետի աջ ափին, Երեւանէն մօտ 120 քմ հարաւ-արեւելք։ Կը գրաւէ Վայքի արեւմտեան մասը։
Մինչեւ 1935 թ. բնակավայրը Քեշիշքենդ կը կոչուէր, ապա Միկոյեան, վերանուանուեցաւ Խորհրդային Միութեան ականաւոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյեանի պատուին։
Արենի Քարանձավ
Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։
Ալեքսանդր Թամանայնի մասին
Հայ ճարտարապետ , ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին (մարտի 16) Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում:
1904թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն էր (1906թ.):
Նրա նախագծով 1907-1913թթ. կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո):
1914թ. Թամանյանն ընտրվել է որպես Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917թ.` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919թ. տեղափոխվել է Երևան, իսկ 1921թ.՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ. հրավիրվել է Հայաստան:
Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին:
1934թ. ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը:
Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը և այլն:
Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով: Թատրոնի շենքը երկդահլիճ է` մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման` դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ:
2001թ. Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ: Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով:
Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով: Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը՝ Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները:
Նրա ստեղծագործության ազդեցությամբ ստեղծվել է ճարտարապետության մի դպրոց, որն իրավամբ կոչվում է թամանյանական: Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936թ. փետրվարի 20-ին Երևանում:

Ճամբարային առաջին շաբաթը
Մեր շաբաթը հագեցած էր ու հետաքրքիր: Օրը սկսվում էր ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատավարը՝ ընկեր Գրետան կատարում էր ճամբարականների հաշվառում: Միասին քննարկում էինք մեր անելիքները:
Շաբաթվա ընթացքում մենք խաղացինք բակային և ինտելեկտուալ խաղեր, լողացինք:
Մասնակցեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբին: Գուգլ ձևաթղթով կազմեցինք մաթեմատիկական ֆլեշմոբին, ինչպես նաև jigsawpalnet-ով կազմեցինք փազլներ: Մեր խմբի համար պատրաստել ենք լոգո և խմբին անվանում ենք տվել՝ Մաթեմատիկ-երաժիշտները:
Ճամբարային շաբաթը ամփոփեցինք դեպի Թեժառույք ճամփորդությամբ, որը շատ լավ անցավ:
Սովորողի անհատական ուսումնական պլան: ՈՒսումնական 4-րդ շրջան
Սովորողի անուն-ազգանուն՝ Ավետ Բադեյան
Ընտրած ջոկատ՝ 11-րդ
Ջոկատավարներ՝ Գրետա Բակունց, Աչեր Բաստաջյան
Ընտրած նախագծերն՝ այստեղ
Իրականացնելու ենք՝
Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք
Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում
Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում
«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող
Քաղաքային ճամփորդություն
Խոհանոցային գործունեություն
Ճամփորդություններ՝
Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք
Քաղաքային ճամփորդություն
Ճամբարային աշխատակարգը՝ այստեղ
Շաբաթվա աշխատակարգի հրապարակում՝ 1-ին և 2-րդ
Ճամբարային առաջին շաբաթը
Ճամփորդություն դեպի Թեժառույքի վանք
Մենք այսօր գնացել էինք թեժառուքի վանք: Մենք սկզբից միքիչ լանջեցինք դրանից հետո սկսեցինք բարձրանալ այդ բարձրանալու ժամանակ մենք շատ հոգնեցինք որովհետև նա շատ երկար էր: Երբ մենք հասանք մենք միքիչ հանգստանացանք և խաղացինք դրանից հետո եկեղեցիում երգեցինք և գնացինք դեպի ավտեբուս:

