Կենդանի

Կոալա
  • Քաշը՝ 5-12 կգ
  • Մարմնի երկարությունը՝ 70-90 սմ
  • Պոչի երկարությունը՝ 6 սմ

Կոալաները երկար ականջներով և ոտքերով ամրակազմ կենդանիներ են։ Նրանց առջևի երկու մատները ավելի զարգացած են։ Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա։ Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ, մոխրագույնից շագանակագույն երանգներով։ Որովայնը և ականջներին աճող երկար մազերը սպիտակ են։

պրում են արևելյան և հարավային Ավստրալիայի ափամերձ տարածքների նվենիների բաց անտառներում, որոնց տերևները նրանց սննդի հիմնական մասն են։ Նաև տարածված են երկրի ներքին շրջաններում։ Հատկապես այն մասերում, որտեղ ավելի խոնավ է։
Իր չափերով կոալայի ուղեղը պարկավորների մեջ ամենափոքրերից մեկն է, նրա քաշը կազմում է մարմնի քաշի 0.2%-ից ոչ ավելին[1], գանգի խոռոչի մոտ 40%-ը լցված է ողնուղեղային հեղուկով, իսկ գլխուղեղի երկու կիսագնդերը գիտնական Թիմ Ֆլաներիի (անգլերեն՝ Tim Flannery) բնութագրելով, նման են ընկույզի կնճռոտ միջուկի երկու կեսերի, որոնք գտնվում են ուղեղի ցողունի գագաթին և կպած չեն ոչ իրար և ոչ գանգի ոսկորներին[2]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով