Ուրվական դարձող Երևան

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։

Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։ Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար։ Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները։ Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»։ Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը։ Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ։ Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. «Դվին» հյուրանոցի շինարարության ժամանակ։ Իսկ, Երևանի զարգացման մասին, 1985 թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց [3]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով