Ամաձային ջամբար 1-ին շաբաթ
Ջամբարային երկրորրդ շաբաթ
Երորրդ ջամբարային շաբաթ
Month: Հունիսի 2025
Երորրդ ջամբարային շաբաթ
Երկուշաբթի-Մենք գնացինք խեցգործության Ընկեր Թագուհու մոտ, դրանից հետո գնացինք դասարան ու գնացինք ընկեր Վարսիկի մոտ ֆիզիկայի սենյակ:
Երեքշաբթի-Գնացինք պարի Ընկեր լուսինեի մոտ , գնացինք հեցանիվներով վարեցինք, ու հետ եկանք դասարան:
Ջամբարային երկրորրդ շաբաթ
Երկուշաբթի-Գնացինք պարի վեր հիշեցինք պարերը պարեցին, խեցգործության Ընկեր Թագուհու մոտ, դրանից հետո գնացինք փոքր դահլիճ, որովհետև 6-11 աղջիկները ունեին հանդես:
Երեքշաբթի-Գնացինք փոքր դահլիճ, որովհետև 6-11 աղջիկները ունեին հանդես, դրանից հետո գնացիք սեղանի թենիսի խաղացինք և մեր ջոկատի Մարիի ծննդյան օրն էր կետրանք թխվածք և խմեցինք հյութ:
Հինգշաբթի-Մենք այսօր գնացել էինք հարավային դպրոց գնացինք լողավաղան ինձ երեխեքը լրիվ ջրեցին, դրանից հետո գնացինք պոնչիկանոց կերանք պոնչիմներ և գնացինք դպրոց:
Տարվա մայրենիի հաշվետվություն
Արաջին կիսամյակի մայրենիի հաշվետվություն
Երկրորրդ կիսամյակի հաշվետվությունը
Այս ուսումնական տարին ինձ դուր եկավ: Մենք այս տարի էինք տեղափոխվել միջին դպրոց: Մայրենիի ուսումնասիրումը տարբերվում էր նախորդ մեր դասերից:Ծանոթացանք Ընկեր Արևիկի հետ, որի համար ես շատ ուրախ եմ: Նա մեզ համբերատար սովորեցնում է քերականություն ինչպես նաև ծանոթեցնում է հայ գրողների ու նրանց ստեղծագործությունների հետ: Նա մեզ սովորեցրել է ինքնուրույն ստեղծագործել:
Երկրորրդ կիսամյակի հաշվետվությունը
Մայրենիի փետրվարի հաշվետվություն
Ապրիլ ամսվա մայրենիի հաշվետվություն
Մայիս ամսվա մայրենիի հաշվետվություն
Երկրորրդ կիսամյակը շատ հտաքրքիր էր և նույն ժամանակում ուսումնական, սովորեցինք նոր բանաստեղծություներ, նոր քերակունության մասեր և այլն…: Ընկեր Արևիկը հետ արդեն ծանոթացել էինք, ինձ շատ դուր եկավ երկորրդ կիսամյակը:
Մայիս ամսվա մայրենիի հաշվետվություն
Գանձանակ։ Էդգար Կերետ-Այստեղ մենք կարդում էինք տեքստը և պատասխանում հարցերին:
Գործական քերականություն-Այստեղ մենք վերհիշում էինք քերակնությունը:
Դաստիարակության իմ տարբերակը-Այստեղ ես գրում էի ստեղծագործական աշխատանք Դաստիարակության իմ տարբերակը վերնագրով:
Ստեղծագործական աշխատանք-Այստեղ մենք հորինում էինք պատմվածքներ ուղիղ իմաստով և դարձվածքի պես:
Գործական քերականություն-Այստեղ մենք կատարում էինք աշխատանքներ քերականությունից:
Հնձվորները-Այստեց մենք գրափարը թարգմանում էինք գրական հայերենով և ձայնագրում:
ԱՐԴ ՈԻ ԿՆԿԱ ՊԱՅՄԱՆԸ-Այստեց մենք գրափարը թարգմանում էինք գրական հայերենով և ձայնագրում:
Մայրենիի ամսվա ֆլեշմոբը- Ես կատարել էի ամսվա մայրենիի ֆլեշմոբը:
Ողջո՜ւյն, ամառ-Այսեղ ես գրել էի ստեղծագործական աշխատանք Ողջո՜ւյն, ամառ վերնագրով:
Գործնական քերականություն-Այստեղ մնք գրում էինք քերականությունից առաջդրանքներ:
Սպիտակ ջրաշուշանը-Այստեղ մենք կարդում էինք սպիտակ ջրաշուշանը և կատարում էինք առաջադրանքները:
Հայաստան ասելիս-Այստեղ մենք սովորել էինք բանաստեղծություններ հայրենիքի մասի և ձայնագրում:
Հայանստանին-Այստեղ մենք սովորել էինք բանաստեղծություններ հայրենիքի մասի և ձայնագրում:
Հայանստանին
Հայաստան ասելիս
ԱՐԴ ՈԻ ԿՆԿԱ ՊԱՅՄԱՆԸ
Մի գյուղացի տղամարդ էր ապրում իր կնոջ հետ։ Նրանք խաղաղ, սիրով ու համերաշխ էին ապրում։ Բայց չար բախտից կինը հիվանդանում է ու մահանում։ Տղամարդը երկար ժամանակ նորից չի ամուսնանում։
— Որտե՞ղ գտնեմ իմ հանգուցյալ կնոջ նման մի լավ կին,— մտածում էր նա։ — Բայց առանց կնոջ տունը տուն չէ՝ ասես դատարկ կճուճ լինի։ Մենակ ապրելն անհնար է։ Պետք է ամուսնանամ։ Կյանքս համ ու հմայք չունի։ Զրուցակից չունեմ։ Անամուսին ապրելը միմիայն Աստծուն, Քրիստոսին ու սրբերին է վայել։
Այսպես մտածելով՝ տղամարդը ճանապարհ է ընկնում։ Գյուղից գյուղ, բնակավայրից բնակավայր է շրջում՝ լավ, իր սրտով կին գտնելու հույսով։ Վերջում հանդիպում է մի երիտասարդ, սիրունիկ, բայց որբացած կնոջ։ Ամուսնանում են ու միասին վերադառնում տուն։
Նորահարսն ասում է․
— Պսակադրության ժամանակ քահանան չթողեց, որ ասեմ, բայց ուզում եմ, որ իմանաս։ Տարեկան երեք օր ինձ «խանմություն» է բռնում։ Այդ օրերին ոչինչ չեմ անում, ոչ մի գործի ձեռք չեմ տալիս։ Ինձ մեծ տիկին եմ զգում ու հենց այնպես քայլում եմ տնով մեկ։
Տղամարդը պատասխանում է․
— Դե, սիրելի՛ս, ես էլ քեզ պես։ Տարեկան երեք օր էլ ինձ «գժություն» է բռնում։ Երբ այդ պահն է գալիս՝ Աստված հեռու տանի, ինչ տեսնում եմ, ջարդում եմ, փշրում։ Ով էլ ինձ մոտ լինի՝ դառնում է մահակի զոհը։ Ուղղակի աղցանի պես ծեծում եմ։— Ասում է այդպես, բայց մտքում մտածում է. «Թող մի օր իր խանմությունը ցույց տա, ես իմ հերթին կսովորեցնեմ իրեն»։
Կինը ասում է․
— Լավ, համաձայն եմ։ Դու քո գժությանը համբերիր, ես էլ իմ խանմությանը։ Այդպես էլ ապրենք։
Այսպես իրար խոսք են տալիս ու սկսում են համատեղ կյանքը։ Տղամարդը նկատում է, որ կինը, թեև երիտասարդ ու գեղեցիկ է, սակայն բավական ծույլ է։ Մտածում է՝ մի քիչ համբերեմ, գուցե փոխվի, եթե ոչ՝ կսովորեցնեմ ինչն ինչոց է։
Մի օր տղամարդը հնձվորներ է բերում արտ՝ հնձելու։ Կեսօրին մարդ է ուղարկում տուն, որ կինը ճաշ պատրաստի ու բերի հնձվորներին։ Բայց կինը պատասխանում է․
— Գնա մեր մարդուն ասա՝ խանմությունս բռնել է, դեռ գիշերվանից։ Թող ճաշը մեր հարևանի կինը պատրաստի։
Տղամարդը երբ լսում է այդ, բարկանում է, հոնի ճիպոտ է վերցնում ու սրընթաց տուն գալիս։ Տուն հասնելով՝ դեռ շեմքին ոտք չդրած՝ գոռում է․
— Լսի՛ր, է՛հ կնիկ, բա ես ի՞նչ անեմ՝ իմ անտեր գժությունն ա բռնել։ — Ու սկսում է կնոջը ծեծել՝ ճիպոտով։
Կինը սկսում է ճչալ ու աղաղակել․
— Վա՜յ, մեռա՜, օգնեցե՜ք։
Հարևանները լսում են աղմուկը, ասում․
— Այս մարդը իր հանգուցյալ կնոջը մի օր չի նեղացրել։ Հիմա երևի նոր կնոջը դաս է տալիս։ — Եվ հեռանում են։
Կինը, արդեն հասկացած, որ խանմությունը գործի չի անցնում, ասում է․
— Աստծու սիրուն, էլի՛, բավական է։ Այլևս ես խանմություն չեմ բռնի, դու էլ քո գժությունը թող։ծ
Այդպես էլ անում են։ Դրանից հետո էլ ո՞ր կնոջ խանմությունն էր համարձակվում «բռնել»։
Այդպես էլ կարգն է․ խելոք, համեստ կնոջը մարդը սիրում է, հոգ է տանում, հարգում։ Բայց եթե երիտասարդ ու սիրուն կնոջը վերահսկողություն չլինի՝ տունը գլխիդ կլցնի։
Ինչպես մեր պապերն էին ասում՝ «Խամ, ջահել ձիու սանձը քաշած պետք է պահես, թե չէ՝ կտրճկի, քեզ էլ գետնին կտա, ինքն էլ կվնասվի»։
Գործնական քերականություն

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։
Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։
Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։
- Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ. Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
Արաջինը չի շեշտում, իսկ երկրրորդը ոշեշտում է որը:
2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա՛րց տուր դրանց։
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Ծուղակ է դրված → Ի՞նչ է դրված։
Ծուղակն է դրված → Ո՞ր ծուղակն է դրված։
Փիղ է ընկել → Ի՞նչ է ընկել։
Փիղն է ընկել → Ո՞ր փիղն է ընկել։
Որսագողեր են կապել → Ո՞վ է կապել։
Որսագողերը են կապել → Ո՞վ է կապել։
Մի տուփ հանեց → Ի՞նչ հանեց։
Տուփը հանեց → Ո՞ր տուփը հանեց։
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
Ձեռքով անել
ա) Նա ինձ ձեռքով արեց, որ գնամ։
բ) Բակը լքելուց առաջ ձեռքով արեց։
Աչքը մտնել
ա) Փոշին աչքս մտավ։
բ) Արամը փորձում է ուսուցչի աչքը մտնել։
Ձեռք մեկնել
ա) Նա ձեռք մեկնեց՝ գիրքը վերցնելու։
բ) Բարեգործությունը նշանակում է՝ դժվարին պահին ձեռք մեկնել։
Տակ մտնել
ա) Կատուն սեղանի տակ մտավ։
բ) Նոր ուսանողը միանգամից աշխատանքի տակ մտավ։
4․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:
Ամեն առավոտ … եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր …:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ …:
Մեր … բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք …:
Ամեն առավոտ դպրոց եմ գնում։
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից։
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք։
Ես ու քույրս սովորում ենք նույն դպրոցում։
5․ Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:
Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:
Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:
մատի վրա խաղացնում է , խաղալիք է դարձրել
սիրտը դող ընկավ , սիրտը վախեցավ / սարսափեց
մազերը բիզ-բիզ կանգնել էին, շատ էին սարսափել
մի մատ երեխա է , շատ փոքր երեխա է
ձեռ ու ոտից ընկած մարդ, տկար / ուժասպառ մարդ