«Հասած երկինք»

Առաջադրանքներ

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։
    Երեխա-ուրախ:
    Մարկո-դժբախտ:
    Միրկո-չարաճճի:
    Սերմ-տխուր:
    Խոտ-լացկան:
    Գայլ-չար:
  2. Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։

                                             Լացկան խոտը
Դաշտում շատ խոտեր կան: Նրանք ամեն առավոտյան նայում են միմյանց ու քամու միջոցով իրար կպնում և բարևում: Փոքրիկ խոտերը ամեն անգամ վերև նայելուց մտածում էին, որ լավ կլինի իրենք չմեծանան: Մեծ խոտերը միշտ տխուր են ու գիշերը այնքան են լացում, որ առավոտյան նրանց վրա արցունքի կաթիլներ կան: Փոքրիկները մեծացան ու հասկացան, որ դա եղյամն է, որ առավոտյան նստումէ խոտերի վրա ու թարմեցնում նրանց:

  1. «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։

Ե —երազ

ր —րոպե

կ —կրակ

ի —ինքնաթիռ

ն —նարինջ

ք —քանոն

Կրակը տեսավ երազ, երբ նա մի րոպեյում ինքանթիռում քանոնի վրա  նարինջ էր ուտում:

  1. Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

    Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային,մենք դպրոցում կմնայինք։
    Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ,կմնար սոված։
    Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին,բերանում կհալչեին։
    Եթե երկնքից անձրևի փոխրեն ամպիկներ թափվեին,շուրջը բոլորը սպիտակ կլիներ։
    Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին,մեր սնունդը իր պարկի մեջ կլցներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով