Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

պատմ
պատմու

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Պատմությունը դա ազգի ամենահարևոր բաներց մեկն է:
Պատմությունը պետք է լավ իմանալ, որովհետև դու չիմանաս դու ով ես:

2. Ւ՞նչ է դարը:
Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Դարերով

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
Քսանմեկ երրորդ

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ-առաջին, 301թ-չորրորդ, 2019թ-քսանմեկ երրորդ, 405թ-հինգ երրորդ, 451թ-հինգ երրորդ, 1031թ.-տասնը մեկ երրորդ, 1890թ-տասնինը երրերդ, 1900թ-տասնինը երրորդ, 678թ-յոթ երրորդ, 980թ-տասնավոր , 760թ-ու երրորդ, 540թ-վեց երրորդ:

Մաթեմատիկական խաղ-վիկտորինա

Ես ընկեր Գրետայի և ընկերներիս հետ այցելեցինք մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ և սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում մեր կրտսեր ընկերներին սովորեցրեցինք https://quizizz.com ծրագրային հարթակի մկիջոցով կազմել խաղ-վիկտորինաներ:

Մաթեմատիկական խաղ-վիկտորինա. սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի է-ին մակարդակ

Մաթեմատիկա 06.10.2023

Առաջադրանքներ

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 125 է, թերի քանորդը՝ 11,
մնացորդը՝ 6։
125×11+6=1381

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 125 է, թերի քանորդը՝ 18,
մնացորդը՝ 11։
125×18+11=2261
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 1590 է, թերի քանորդը՝ 16,
մնացորդը՝ 5։
1590×16+5=25445
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 252 է, թերի քանորդը՝ 11,
մնացորդը՝ 2։
252×11+2=2774

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 185 է, թերի քանորդը՝ 14,
մնացորդը՝ 6։
185×14+6=15 116

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
125-ի բաժանելիս։
124

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
306-ի բաժանելիս։
305

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 562 է, թերի քանորդը՝ 10,
մնացորդը՝ 2։
562:10+2=562

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 165 է, թերի քանորդը՝ 40,
մնացորդը՝ 5։
165:40+5=9

10)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛ 24-ի։
24

11)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 4-ի և 24-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։
25

12)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 8-ի, և՛ 11-ի։
88

13)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 8-ի և 11-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։
91

14)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛12-ի։
12

15)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 4-ի և 12-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
14

16)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 9-ի, և՛ 6-ի։
18

17)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։
21

18)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 126 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 2։
126:4+2=33

19)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 119 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 4։
119:5+4=28

20)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 145 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 1։
145:4+1=42

21)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 206 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 1։
206:5+1=42

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիր.

22) Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների տեղերը փոխելիս թիվը չի փոխվում։
9