Բարձրունքի հասաց երիտասարդը

Մի տղա կար: Անունը Համլետ:Նա ապրում էր աղքատ ընտանիքում: Լինում էին օրեր, որ նա պառկում էր քնելու սոված, բայց նա սովորում էր, շատ էր սովորում: Նրա ցանկությունը մեկն էր.
Լինել ոլորտում լավագույնը
Իսկ նրա ընտրած ոլորտ ծրագրավորումն էր: Դպրոցում բոլորը զարմանում էին, թե նրան որտեղից այդքան գիտելիք: Մի անգամ նրանց գյուղ էին եկել միջազգային կազմակերպությունից մասնագետներ և լավագույն աշակերտներին ընտրում էին, որ մասնակցեին մրցույթի: Նա հաղթեց բոլոր մակարդակներում ու դարձավ մեծ ընկերության տնօրեն, բայց նա երբեք չմեծամտացավ: Նա օգնում էր այն ընտանիքներին, որոնք օգնության կարիք ունենան, որ երեխաները սովորեն ու սովորեն:

Շրջան և շրջանագիծ

Շրջան և շրջանագիծ

Շրջանագիծը անվագոտուն(անիվի արտաքին եզրը) նմանվող պատկերն է։

Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից․ այդ կետը կոչվում է շրջանագծի  կենտրոն։ 

Կենտրոն

                  Շրջանագիծ

ռավի

Շրջանագծի շառավիղը շրջանագծի որևէ կետ կենտրոնին միացնող հատվածն է։

Լարը   շրջանագծի որևէ 2 կետեր միացնող հատվածն է։

Տրամագիծը  շրջանագծի  կենտրոնով   անցնող լարն է։

Տրամագիծը  շրջանագծի ամենաերկար լարն է և 2 անգամ մեծ է շառավղից։

Աղեղը շրջանագծի այն մասն է, որը գտնվում է նրա ցանկացած 2 կետերի միջև։

Շրջանը հարթության այն մասն  է, որը սահմանափակված է շրջանագծով։

 Շրջան

Շրջանի ձև ունեն, օրինակ՝ մետաղադրամը, լիալուսինը։

Շրջանագիծը գծելու համար օգտվում են կարկինից։

Սիրելի սովորողներ այսօրվա ձեր աշխատանքը սա է։

Առաջադրանքներ

  1. Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 4 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի տրամագիծը։

Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 10 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ շրջանագծի շառավիղը։

Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք 3 ուղիղ այնպես, որ 1-ին  ուղիղը չհատի շրջանագիծը, 2-րդը շրջանագծի հետ ունենա 1 ընդհանուր կետ, իսկ  3-րդը՝ 2 ընդհանուր կետ։

2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 2 սմ և 5 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 7 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3 սմ և 4 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 9 սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 5 սմ և 7 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
Ոչ

Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետով պետք է անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր

         ամենամեծ երկարությունը։
5 սմ

Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է     շրջանագծի շառավղին։
Շրջանագիծի վրա

Գծեք մի շրջանագիծ, նրա վրա նշեք մի կետ և այդ կետից տարե՛ք տրամագիծ, շառավիղ և լար։ Համեմատե՛ք դրանք։ Ո՞րն է դրանցից ամենաերկարը, իսկ ո՞րը ամենակարճը։
Ամենաերկարը տրամագիծը ամենակարճը շառավիղ:

Գծե՛ք  2 սմ շառավղով մի շրջանագիծ։ Դրա մեջ նշե՛ք մի A կետ, իսկ նրանից դուրս՝ մի B կետ։ Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ։ AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը։