Ամբողջ թվերի բազմապատկում, 04․12․2024 թ

Տարբեր նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը

Տարբեր նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝

  • բազմապատկել այդ թվերի մոդուլները,
  • արդյունքի դիմաց դնել «−» նշանը:

(−)⋅(+)=(−)
(+)⋅(−)=(−)

Օրինակ 1

ա) −25⋅2=−(25⋅2)=−50

բ) 25⋅(−2)=−(25⋅2)=−50

Միևնույն նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը

Միևնույն նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝

  • բազմապատկել այդ թվերի մոդուլները
  • արդյունքի դիմաց դնել «+» նշանը

(+)⋅(+)=(+)
(−)⋅(−)=(+)

Օրինակ 2

−12⋅(−3)=|−12|⋅|−3|=36

Սովորաբար գրում են այսպես՝ −12⋅(−3)=12⋅3=36

Դասարանական աշխատանք

1․ Գտիր հետևյալ արտահայտությունների արդյունքները.
ա) 5×(−3)=-15
բ) (−4)×(−7)=+28
գ) 8×(−9)=-72
դ) (−6)×11=-66
ե) 0×(−12)=0

2․ Հաշվիր հետևյալ արտահայտությունների արժեքները.
ա) (−5)×3×(−2)=30
բ) 7×(−4)×(−1)=28
գ) (−8)×(−2)×(−3)=-48
դ) 6×0×(−7)=0
ե) (−9)×(−5)×2=90

3․ Ի՞նչ է տեղի ունենում, երբ ամբողջ թիվը բազմապատկում ենք 0-ով: Ներկայացրու օրինակներով:
10×0=0

4․ Հաշվիր ու նշիր թե ո՞ր թվերի արտադրյալն է բացասական.
ա) (−3)×4=-12
բ) (−7)×(−2)=14
գ) 5×(−8)=-40

5․ Փորձիր պարզել՝ եթե երկու ամբողջ թվերի արտադրյալը դրական է, ի՞նչ կարող ենք ասել այդ թվերի նշանների մասին:
Այդ ամբողջ թվերը միևնույն վիջակի են:

6․ Համեմատի՛ր թվերի արտադրյալը՝
ա) 5×(−4) = (−5)×(−4)
բ) (−6)×3 = 6×(−3)

7․ Լրացրու բաց թողնված թվերը, որպեսզի արտադրյալը հավասար լինի 20-ի.
ա) 4 × -5 =20
բ) (−5) × 4 =20

8․ Գտիր հետևյալ արտահայտությունների արդյունքները.
ա) (−10) × (−5)=-15
բ) 12 × (−6)=-72

9․ Հնարավո՞ր է արդյոք, երեք ամբողջ թվերի արտադրյալը հավասար լինի 0-ի, եթե դրանցից երկուսը զրո չեն:
Այո

10․ Եթե a×b=0, ապա ի՞նչ կարելի է ասել a-ի կամ b-ի մասին:
-10×0=0