«Ուսումնական աշուն 2022»

  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII

IV+III=V

VIII-III=X

VIII=VI−I

XI+IV=VI

VII+III=V

XII+II=XVI

Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

XXXI-XVII=XIV

XIX+XX=XXXIX

I-I=
MMM+MMM=MMMMMM

Մաթեմատիկայի հոկտեմբերի հաշվետույուն

Սիրելի սովորողներ, կազմեք հոկտեմբեր ամսվա հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  1. Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  2. Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո
  3. Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում»

նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
Այո

  1. Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  1. Մասնակցե՞լ ես «Ուսումնական աշուն 2022» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այոժ
  1. Վերը նշված 3 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
  2. Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո
  3. Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսների  ֆլեշմոբներին։
    Այո բոլորը կատարել եմ:
  4. Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Այո
  5. Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Իմ մայրիկի հետ:

Твёрдый знак /31октября — 4 ноября/

Урок 1.

Из учебника стр. 24 — 25

Прочитай. Отгадай, какое это животное.

В дверь вошло животное
До того голодное:
Съело веник и метлу,
Съело коврик на полу,
Занавеску на окне
И картину на стене,
Со стола слизнуло справку
И опять пошло на травку.
Каза.

Прочитай отрывок из книги «Секреты орфографии». О каком правиле в нём говорится?
Есть в алфавите ъ (твёрдый знак). Какую же работу он выполняет? Оказывается, твёрдый знак занимается подсказками: если в слове есть приставка, которая оканчивается на согласную, то перед буквами е, ё, я, ю ставится ъ. Например: съела, подъём, разъярённый, адъютант. Твёрдый знак называют разделительным: подсказчик разделяет приставки и корни.

Прочитай слова.

Сел — съел; пойдём — подъём; отец — отъезд;
Сёма — съёмка; ёж — съёжился; обязан — объяснил.

Найдите «лишнее» слово в каждой группе слов. Запиши в два столбика, вставляя пропущенные буквы.
Колосья, друзья, подъезд, вьюга.
Съедобный, подъём, шьём, въезд.
Коньки, пальцы, съел, тень, большой.

Вставь ъ или ь.
Съедобные грибы, верные друзья, съёжился от мороза, быстрые ручьи, подъезд школы, объяснил задачу, съехал с горы, взъерошенный воробей, объявление в газете, смешные обезьянки, тёмной ночью, сильная вьюга.

С тремя любыми сочетаниями слов составь предложения. Запиши их.

Домашнее задание:

Из учебника «Русский язык»

стр. 25 Упр. 4

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները:

2. Ւ՞նչ է դարը:

Մեկ դարը հարյուր տարին է:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

Մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : 

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել: Ես ծնվել եմ 21-րդ դարում:

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ -I դար ., 301թ -IVդար ., 2019թ-XXIդար ., 405թ-Vդար., 451թ- Vդար ., 1031թ-XI դար ., 1890թ-XIX դար ., 1900թ-XX դար ., 678թ-VII դար ., 980թ-X դար ., 760թ-VIII դար ., 540թ-VI դար .:

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    հալածական-հալածված, մի տեղից քշված
  2. Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    վաղուց-նոր, հիմա, բարձր-ցածր, չար-բարի, բաժնել-միացնել, լայն-նեղ, տանումբերում, միասին-առանձին:
  3. Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
     հանգստության գահը» 
  4. Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերը: Նրանք մի տեսակ մաքրություն ու թախիծ են կրում իրենց մեջ:
  5. Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։
    Ժամանակին երկու  սպիտակ ամպ են լինում: Մի օր նրանք երկնքում խաղալիս են լինում և այդ ժամանակ քամին իր ամբողջ ուժով երկինք է բարձրացնում փոշին և նրանք դառնում են սև: Այդ օրվանից երկու սև ամպերը փորձում են մաքրել իրենց վրայից փոշին ու ամեն անգամ իրենց թափ տալու ժամանակ անձրև է թափվում: