Առակ տղայի և ծառի մասին

  1. Կարդա՛ առակը։ Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
    Ինձ մոտ անհասկանելի բռար չկային:
  2. Գրի՛ր՝ ո՞րն է առակի ասելիքը։
    Մեկը որ մյուսին իրական սիրում է նա նրա համար ամենինչ կանի:
  3. 5-6 նախադասությամբ վերապատմի՛ր առակը։

    Մի ժամանակ մի տղա խաղում էր մի մեծ խնձորի ծառի շուրջ և շատ էր սիրում այն։ Տարիներ անց տղան մեծանում է և ծառից պահանջում նյութական բաներ՝ խաղալիք, տուն, նավակ։ Ծառը միշտ տալիս է այն, ինչ կարող է՝ խնձորները, ճյուղերը, բունը։ Տղան միշտ հեռանում է և միայն ժամանակ առ ժամանակ վերադառնում։ Վերջում, երբ արդեն ծեր է, վերադառնում է միայն հանգստանալու։ Ծառը, չնայած իր դատարկությանը, տալիս է վերջինը՝ իր արմատները՝ որպես հենարան։

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն,– պատասխանում է տղան,– ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր: Մի օր տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերն ու երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ,– պատասխանում է տղամարդը,– ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար,– ասում է ծառը,– դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում: Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– ասում է ծառը,– իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– արցունքոտ աչքերով ասում է ծառը,– միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ,– պատասխանում է մարդը,– միայն մի լավ տեղ՝ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ,– ասում է ծառը,– իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:

Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:

Դաստիարակության իմ տարբերակը

Իմ կարծիքով, դաստիարակությունը պետք է սկսվի սիրով և հարգանքով։ Երեխան պետք է տեսնի լավ օրինակ՝ մեծերից։ Նա պետք է իմանա, որ իր կարծիքը կարևոր է և ինքը կարող է ինքնուրույն որոշումներ ընդունել։ Լավ դաստիարակությունը ոչ միայն կանոններ սովորեցնելն է, այլև երեխային ճիշտ մարդ դարձնելը՝ սիրով, համբերությամբ և աջակցությամբ։

Ինքնաստուգում

1․ Հաշվիր հետևյալ տառային արտահայտությունը՝
3a + 4a – 2a։
5a

2․ Լուծիր հավասարումը՝
2x – 5 = 13։
2x=13+5
2x=18
x=9

3․ Պարզեցրու արտահայտությունը՝
5(2x – 1) – 3(x + 4)=10x-5-3x-12=7x -17

4․ Լուծիր հետևյալ հավասարումը՝ (x + 2) : 3 = 4։
x+2=12
x=12-2=10

5. Հաշվիր 160-ի 25%-ը։
40

6․ Ապրանքը էժանացավ 15%-ով և դարձավ 850 դրամ։ Գտիր ապրանքի նախնական գինը։
850×15:100=85
945

7․ Դասարանում աշակերտների 60 %-ը տղաներ են։ Եթե դասարանում կա 30 աշակերտ, քանի՞ աղջիկ կա։
60×30:100=18

8․ Գրքի գինը թանկացավ 20 %-ով և դարձավ 600 դրամ։ Որքա՞ն էր նախնական գինը։
600×20:100=12

9․ Հաշվիր՝ (–12) + (–7) + 5։=-24

10․ Հաշվիր՝ (–6) × (–4) + (–3) × 2=54։

11․ Ո՞ր ամբողջ թիվն է 4 միավորով մեծ –9-ից-։
-5

12․ Եթե մարդը ուներ պարտք 1500 դրամ և վերադարձրեց պարտքից 900 դրամ, ինչքա՞ն պարտք մնաց։
600

13․ Գումարիր՝ 3,70 + 4,85։
8,55

14․ Հանիր՝ 6,30 – 2,45։
3,85

15․ Բազմապատկիր՝ 2,5 × 1,2։
3

16․ Բաժանիր՝ 7,2 : 0,3։
2,4

17․ Աննան կարդացել է գրքի 0,6 մասն, ինչը կազմում է 90 էջ։ Որքա՞ն էջ ունի ամբողջ գիրքը։
90,x06:100=5,40

18․ Խանութում առաջին օրը վաճառվել է 1200 դրամի ապրանք, երկրորդ օրը՝ 25% -ով ավելի։ Քանի՞ դրամի ապրանք է վաճառվել երկրորդ օրը։
1200×25:100=300

19․ Երկու թվերի գումարը 96 է։ Եթե առաջինը երեք անգամ մեծ է երկրորդից, գտիր այդ թվերը։
x+3x=96
4x=96
x=24
3x=24×3=72

20․ Ջրամբարում կար 500 լիտր ջուր։ Օրվա ընթացքում օգտագործվեց դրա 12 %-ը։ Քանի՞ լիտր ջուր մնաց։
500×12:100=60