Սեպտեմբեր
Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ.սեպտեմբերի 9-13
Քայքայման և միացման ռեակցիաներ.Սեպտեմբերի 18֊22
Քիմիական ռեակցիաներ։Դրանց ընթանալու պայմանները.Սեպտեմբերի 23-27
Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.
Մասնակցում բնագիտության ֆլեշմոբին
Հոկտեմբեր
Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.
Բնագիտութհյան հաշվետվություն
Մեխանիկական շարժում,արագություն
Բնագիտույան ֆլեշմոբի մասնակցություն
Նեյեմբեր
Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Առանձգականության ուժ , ուժի չափումը:Նոյեմբերի 18֊22.
Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:
Ամփոփիչ գրավոր աշխատանք
Բնագիտության ֆլեշմոբին մասնակցել եմ
Դեկտեմբեր
Մեխանիկական աշխատանք և էներգիա
Ամփոփիչ գրավոր աշխատանք
Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
Ֆլեշմոբի մասնակցում
Փետրվար
Ջերմային երևույթների բազմազանությունը:Փետրվարի 10-14.
Ջերմային էներգիայի աղբյուրները.Փետրվարի 17-21
Ամփոփիչ գրավոր աշխատանք
Մարմինների էլեկտրականացում
Ֆլեշմոբի մասնակցում
Մարտ
Էլեկտրական հոսանք,Կայծակ,Մարտի 10-14
Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ: Մարտի 17-21
Լուսնի անդրադարձումը :Հայլիներ
Ֆլեշմոբի մասնակցում
Ապրիլ
Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։
Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան.Ապրիլի 14-18
Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։
Ամփոփիչ գրավոր աշխատանք
Ֆլեշմոբի մասնակցում
Մայիս
Սննդառություն և մարսողություն.Շնչառություն.Մայիսի 5-9
Բազմացում:Անսեռ բազմացում:Սեռական բազմացում:
Ֆլեշմոբի մասնակցում
Day: 18.05.2025
Բազմացում:Անսեռ բազմացում:Սեռական բազմացում:
Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկանիշներից է բազմացումը:
Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին: Բազմացման արդյունքում ավելանում է օրգանիզմների թվաքանակը: Սակայն ավելի կարևոր է այն, որ բազմացման արդյունքում տվյալ օրգանիզմի հիմնական հատկանիշները մշտապես պահպանվում են, քանի որ միշտ փոխանցվում են սերնդեսերունդ:
Օրգանիզմի կայուն հատկանիշների ամբողջությունը կոչվում է ժառանգական տեղեկատվություն:
Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերնդեսերունդ կոչվում է բազմացում:
Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝
1. Անսեռ բազմացում
2. Սեռական բազմացում
Անսեռ բազմացում: Ինչպես արդեն գիտենք, բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:
Նոր բույսի զարգացումը բուսական վեգետատիվ օրգաններից կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը բնորոշ է ծաղկավոր բույսերի հիմնական մեծամասնությանը և որոշ կենդանիների` աղեխորշավոր հիդրային, տափակ որդերին:Մի շարք բույսերին բնորոշ է նաև սպորներով բազմացումը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում` սպորանգիումում: Հողի մեջ սպորը ծլում է և նրանից սկսում է աճել նոր և ամբողջական բույս:Սպորներով կարող են բազմանալ` մամուռները, պտերները, սնկերը, գետնամուշկերը:
Սեռական բազմացում: Դուք արդեն ծանոթացել եք բույսի գեներատիվ օրգաններին: Դրանք բույսի սեռական բազմացումը ապահովող և դրա արդյունքում առաջացող օրգաններն են:Բույսի սեռական օրգաններում` ծաղիկներում, ձևավորվում են հատուկ, մյուս բջիջներից տարբերվող բջիջներ: Դրանք սեռական բջիջներն են:
Օրգանիզմի սեռական օրգաններում առաջացող բջիջները կոչվում են սեռական բջիջներ կամ գամետներ:Սեռական բջիջները լինում են երկու տեսակի` արական և իգական: Սեռական բազմացման իրականացման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլում:Սեռական բջիջների միաձուլումը կոչվում է բեղմնավորում:Նոր օրգանիզմի առաջացումը բեղմնավորմամբ կոչվում է սեռական բազմացում:Եթե օրգանիզմն ունի և՛ արական, և՛ իգական սեռական բջիջներ, ապա նա կոչվում է հերմաֆրոդիտ (կաղնին, եգիպտացորենը, վարունգը, ձմերուկը):Եթե օրգանիզմն ունի կամ արական, կամ իգական սեռական բջիջներ, ապա նա բաժանասեռ է (բարդին ուռենին, չիչխանը, դափնին):
Կենդանիների գերակշռող մասը բազմանում է սեռական եղանակով:
Անսեռ բազմացման ժամանակ մի բույսից առաջանում է նոր բույսը, որն առանց բացառությունների նույնական է ծնողական ձևի հետ:Սեռական բազմացման ժամանակ նոր առաջացած կենդանին պահպանում է օրգանիզմի հիմնական հատկանիշները, բայց տարբերվում է նրանցից:Այդ պատճառով մենք նման ենք մեր ծնողներին, սակայն նրանց կրկնօրինակումը չենք:Կարելի է կռահել, որ ի տարբերություն անսեռ բազմացման, սեռական բազմացման արդյունքում մեծանում է օրգանիզմների բազմազանությունը: Չէ՞ որ մենք բոլորս ինքնատիպ ենք և տարբերվող:Սեռական բջիջների միաձուլումով առաջանում է նոր օրգանիզմի սաղմը: Այն գտնվում է բույսերի սերմում և դրա գլխավոր մասն է հանդիսանում: Սերմը և սաղմը հուսալիորեն պաշտպանված են` գտնվելով պտղի մեջ:Սերմը արտաքինից պատված է սերմնամաշկով, որը նրան պաշտպանում է անբարենպաստ ազդեցությունից: Կարելի է հեշտությամբ առանձնացնել լոբու սերմերի սերմնամաշկը:Սաղմը ապագա օրգանիզմն է կենդանի, բայց դեռևս չզարգացած վիճակում:Էնդոսպերմը գոյացություն է, որը պարունակում է հարուստ սննդանյութեր, որոնց հաշվին սերմի սաղմը ծլում է հողում: Շաքիլը սերմի ներքին տարածությունը լցնող միավոր է:Սերմի ծլման համար անհրաժեշտ է խոնավություն, օդ, +15°C/+20°C ջերմաստիճան : Այդ պայմաններում հողում սերմնամաշկը պատռվում է, էնդոսպերմը սնուցում է սաղմի զարգացումը: Սաղմնային արմատիկից դեպի հողի խորքերը աճում է բույսի արմատը, իսկ սաղմնային ցողունիկից դեպի երկրի մակերևույթ` բույսի ցողունն ու ընձյուղները: Էնդոսպերմի սննդանյութերը բավարարում են մինչև բույսի ինքնուրույն սննդառությունը:
Սննդառություն և մարսողություն.Շնչառություն.Մայիսի 5-9
Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:
Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:
Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.
1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:
2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:
3. Այնուհետև՝
ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:
Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:
4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:
Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.
- ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
- հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
- միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:
Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:
Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:
Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.
Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:
Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:
Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:
Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:
Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:
Օրինակ` մարդը, արջը, կետը:
Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.
Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:
Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:
Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:
Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:
Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:
Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:
Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը:
Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:
Շնչառություն
Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:
Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին
Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի։
- Ավտոտրոֆ
- Հետերոտրոֆ
- Միքսոտրոֆ
Ինչպե՞ս են սնվում բույսերը։
- Ֆոտոսինթեզով՝ օգտագործելով ջուր, ածխաթթու գազ և արևի լույս։
Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչո՞ւ։
- Միջատակեր բույսերը, քանի որ աճում են աղքատ հողում և սննդանյութ չեն ստանում հողից։
- Օրինակներ՝ Վեներայի ճանճորս, ցողիկ, ցնցղենի։
Ի՞նչ հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք։ Բերե՛ք օրինակներ։
- Կենդանակերներ՝ գայլ, արծիվ
- Բուսակերներ՝ նապաստակ, բադ
- Ամենակերներ՝ մարդ, արջ
- Սապրոֆիտներ՝ պենիցիլին, բորենի
- Մակաբույծներ՝ տիզ, երիզորդ
- Գիշատիչներ՝ վագր, սարդ
Ի՞նչ է շնչառությունը։
- Օրգանիզմի կողմից թթվածնի կլանում և ածխաթթու գազի արտազատում՝ էներգիա ստանալու համար։
Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։
- Թոքեր՝ մարդ, կաթնասուններ
- Խռիկներ՝ ձուկ
- Տրախեաներ՝ միջատներ
- Մաշկ՝ գորտ
- Հերձանցքներ՝ բույսեր