Գործնական քերականություն

1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
գիրք, շուն, գինի, կին

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
գրքի, շան, գինու, կնոջ

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
գրքին, շնի, գինու, կնոջը

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
գրքից, շնից, գինուց, կնոջից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
գրքով, շնով, գինիով, կնոջով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
գրքում, շան մեջ, գինիում, կնոջում

2․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբո.․ ութ տարի բան.ում մնաց: Սուր. հայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին, աստվածաբա.․եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.․ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

3․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:3

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։


Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ տեսնեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա տեսել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները ենթադրություն (վարկած) առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ժամանակին (ինչ-որ ժամանակ) ցամաքի մեկ ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ ենթադրությունը (վարկածը) ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան։

4. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակընկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակընթարթ, անընդմեջ, լուսնըկա, մթէնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակընհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

6. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական

Ընչազուրկ – Աղքատ

Արագընթաց – Սրընթաց

Անկոտրում – Անընկճելի

Դյուրաթեք – Ճկուն

Դյուցազնական – Հերոսական

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:

Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

4. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի «տուն»։ 
Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

5. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

6.Լու, մժեղ, մեղու, ծղրիդ, լուսատտիկ, զատիկ, մրջյուն, թիթեռ միջատները հավաքվեցին, բանակ կազմեցին և իրենց համար կարգախոս ընտրեցին: Ո՞րն էր այդ կարգախոսը: Պատասխանը թաքնված է միջատների անվանումների շարքում:
 Ա. «Ազնիվ ու բարի»
Բ. «Ուժեղ ու արի»
Գ. «Զորեղ ու տոկուն» 
Դ. «Միամիտ ու համեստ»
Ե. «Ուժեղ ու հզոր»

7. Երեխաները դասարանում բառքամոցի էին խաղում: Ո՞ր բառից նրանք քամեցին հասակ, սարյակ, կայարան, արկած, կարաս, կածան, նկար բառերը:
 Ա. սահնակ
 Բ. հակասություն
Գ. հասարակություն 
Դ. հասարակածային
 Ե. հանկարծահաս

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

9.Արտասահման, խանութպան, հայտնվեց, տխրություն, անմեկնելի բառերի մեջ ի՞նչ թվեր ես տեսնում։
10, 8, 6, 8, 1

10․Նկարի՛ր հետևյալ դարձվածքները և բացատրի՛ր դրանց իմաստը. ինչքանո՞վ է տարբերվում դարձվածքի բացատրությունը նկարից:

Ձեռքերը լվանալ

Աչքի լույսը լինել

Սիրտը թեթևանալ

Բերանը բաց մնալ