Թեստային աշխատանք

1. Ընտրի՛ր ճիշտ տառային արտահայտությունը՝ «x-ի եռապատիկի և 5-ի գումարը» արտահայտության համար։
ա) 3x − 5
բ) x : 3 + 5
գ) 3x + 5
դ) x + 3 + 5

2. Եթե x = 2, ապա 4x + 1 =
ա) 6
բ) 9
գ) 10
դ) 5

3. 25-ի 20 տոկոսը հավասար է․
ա) 5
բ) 0,2
գ) 2,5
դ) 20

4. 40-ը 80 -ի, որ տոկոսն է կազմում
ա) 40 %
բ) 20 %
գ) 50 %
դ) 80 %

5. Ո՞ր թվերն են հակադիր։
ա) 2 և −3
բ) −7 և −7
գ) −4 և 4
դ) 5 և 0

6. Ընտրիր ճիշտ համեմատությունը։
ա) −3 < −5
բ) −1 > 0
գ) −7 < −2
դ) 5 < −5

7. Ո՞ր տարբերակում է ամբողջ թվերի գումարը −2
ա) −4 + 2
բ) −1 + 1
գ) −3 + 3
դ) −2 + 2

8. Ինչի՞ է հավասար |−5| 
ա) −5
բ) 0
գ) 5
դ) −1

9. Ո՞ր թվի մոդուլն է հավասար 7-ի։
ա) 0
բ) −7
գ) 1
դ) −1

10. Կոորդինատային հարթությունում (−2; 3) կետը գտնվում է․․․
ա) I քառորդում
բ) II քառորդում
գ) III քառորդում
դ) IV քառորդում

11. Ո՞ր կետն է գտնվում III քառորդում։
ա) (3; 2)
բ) (−2; 3)
գ) (−4; −1)
դ) (1; −3)

12. Կազմիր տառային արտահայտություն՝ «5-ի և x-ի տարբերության եռապատիկը»
ա) 3(x − 5)
բ) 3(5 − x)
գ) 5 − 3x
դ) x − 5 · 3

13. 0,4 + 0,36 =
ա) 0,40
բ) 0,76
գ) 0,7
դ) 1,0

14. 1,2 − 0,8 =
ա) 0,4
բ) 1,0
գ) 2,0
դ) 0,5

15. 0,6 × 0,5 =
ա) 0,3
բ) 3
գ) 0,1
դ) 0,11

16. 2,5 ÷ 0,5 =
ա) 1,25
բ) 0,5
գ) 5
դ) 2

17. Կլորացրու 3,456 թիվը մինչև տասանորդական։
ա) 3,4
բ) 3,45
գ) 3,5
դ) 3,46

18. Կլորացրու 7,89 թիվը մինչև ամբողջ թիվ։
ա) 7
բ) 8
գ) 9
դ) 6

19. Տրված է հավասարումը՝ x + 7 = 12։ Գտի՛ր x-ը։
ա) 5
բ) 19
գ) 4
դ) 3

20. Լուծիր՝ 3x = 18 հավասարումը։
ա) x = 6
բ) x = 3
գ) x = 15
դ) x = 21

21. Եթե 2x − 4 = 10, ապա x =
ա) 3
բ) 5
գ) 6
դ) 7

22. Եթե մեկ գրքի արժեքը 1200 դրամ է, ապա 5 գրքի գինը ո՞րքան է։
ա) 6000
բ) 5000
գ) 6200
դ) 7200

23. 4 երեխաների միջև հավասար բաժանեցին 20 կարկանդակ, ապա յուրաքանչյուրն քանի՞ կարկանդակ ստացավ։
ա) 4
բ) 5
գ) 3
դ) 6

24. Գտի՛ր 3 և 12 թվերի հարաբերությունը։
ա) 1:3
բ) 4:1
գ) 3:1
դ) 1:4

25. Ո՞ր տարբերակում է նշված ճիշտ հարաբերությունը
ա) 5:10 = 1:3
բ) 2:4 = 1:2
գ) 3:6 = 3:1
դ) 4:8 = 2:3

26. 60-ը ո՞ր թվի 25 տոկոսն է։
ա) 240
բ) 120
գ) 150
դ) 90

27. Ո՞ր տարբերակում է լուծումը ճիշտ՝ 1,2 × 0,5 =
ա) 0,6
բ) 0,60
գ) 0,7
դ) 0,5

28. Ո՞ր թվերն են ամբողջ թվեր։
ա) −5; 0; 3
բ) 1,2
գ) 0,25
դ) 4/7

29. Որ արտահայտությունն է համապատասխանում «տվյալ թվի հակադիրի մոդուլը» արտահայտությանը։
ա) −|−x|
բ) |−x|
գ) −x
դ) −|x|

30. Լուծի՛ր հավասարումը՝ x − 1,5 = 2,5
ա) x = 4
բ) x = 1
գ) x = 3
դ) x = 2

Գործնական քերականություն

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը  որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
Արաջինն հատուկ հագուստի մասին է, իսկ մյուսում ոչ:

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա՛րց տուր դրանց։

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

4․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ … եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր …:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ …:
Մեր … բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք …:

5․ Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն  ի՞նչ է անելու:
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:
Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: